Սեպտեմբեր 16, 2021 18:05 Asia/Tehran
  • Իրանից տասնյակ բեռնատարներ կանգնած են մնացել Կարմրաքար-Դավիթ-Բեկ խաչմերուկում, որոշ մեքենաներ անցնում են Տաթևով (Sputnik Արմենիա)

Իրանից եկող բեռնատարները կանգնած են մնացել Հայաստանի Սյունիքի մարզի մայրուղում՝ Գորիսի և Որոտանի տարածաշրջանում, ինչպես նաև Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Տեղեկությունը դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Մասնավորապես, մոտ 40 բեռնատար մեքենա է կուտակվել Կարմրաքար և Դավիթ-Բեկ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում: Նրանց թիվը ամեն ժամ ավելանում է:Որոշ մեքենաներ անցնում են Տաթևով, սակայն այս նեղ երթուղին հարմար չէ ծանր բեռնատարների համար:

Խնդիրներ են ծագում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի կողքով երթևեկելիս: Ադրբեջանի անվտանգության ուժերը օտարերկրյա վարորդներից պահանջում են վճարել 130-ից 350 դոլար (կախված բեռից) միակողմանի ճանապարհորդության համար, նույն գումարը գանձվում է հետդարձի ճանապարհին:

/www.aysor.am

Պիտակ