Սեպտեմբեր 16, 2021 18:59 Asia/Tehran
  •  Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմնի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։                     

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցեց  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։                        

Armenpress.am