Սեպտեմբեր 17, 2021 19:10 Asia/Tehran
  • ORSIS ռուսական ընկերությունը Հայաստանի հետ զենքի մատակարարման բանակցություններ է վարում

ORSIS ռուսական ընկերությունը Երեւանի հետ զենքի մատակարարման բանակցություններ է վարում։ Այս մասին ORSIS («Оружейные системы», մտնում է «Արդյունաբերական տեխնոլոգիաներ ըկերությունների խմբի մեջ) ձեռնարկության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովն ասել է ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։

Մեկնաբանելով հարցը, թե հաջողվել է արդյոք ORSIS-ին հաղթահարել թյուրըմբռնումը, որն առաջացել էր ռեզոնանսային պատմությունից հետո՝ կապված հանրապետության պաշտպանության նախարարության խափանված տենդերի հետ, Բայմետովը հաստատական պատասխան է տվել։

«Հաջողվել է։ «Բանակ-2021» ցուցահանդեսում ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորում էր պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանը»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հայ գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS-ի ներկայացրած բոլոր զինատեսակների, այդ թվում՝ հեռանկարային նմուշների հանդեպ։

«Այսօր մի շարք նախապայմանագրային բանակցություններ են վարվում Երեւանի հետ, եւ կարելի է ասել, որ ORSIS-ը բացել է նոր, դրական էջ հայկական կողմի հետ համագործակցության մեջ»,- նշել է Բայմետովը։

news.am

Պիտակ