Սեպտեմբեր 19, 2021 19:12 Asia/Tehran
  • Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաները փոխհամագործակցության  հուշագիր են ստորագրել

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան և Իրանի ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը: Վերջինս շեշտեց, որ Իրանի ալպինիզմի ֆեդերացիան առաջին ֆեդերացիան էր, որ սկսեց համագործակցությանը հայկականի հետ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան նոր-նոր էր կայանում:

«Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, որի սկիզբը դրվել էր դեռևս տարիներ առաջ, քանի որ Իրանի ֆեդերացիայի անդամներ եղել են շատ հայեր»,- ասաց նա:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` փոխգործակցության նոր հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ փրկարարական աշխատանքներ, փոխադարձ ուսումնական ծրագրեր:

Դեռևս 2015թ-ին կողմերի միջև կնքվել էր փոխգործակցության հուշագիր և նորը կնքվում է ժամկետը լրանալու կապակցությամբ։

Armenpress.am

 

Պիտակ