Սեպտեմբեր 19, 2021 20:09 Asia/Tehran
  • Հայ և իրաքցի մասնագետները Մատենադարանում կմասնակցեն վերականգնման դասընթացին

Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում սեպտեմբերի 18-ին մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանից հայտնում են, որ ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։

Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում իսլամական պետության բարբարոսություններից փրկված հազարավոր այլալեզու ձեռագրերի պահպանման, վերականգնման և թվայնացման գործում։

Հայ մասնագետները ներկայում վերականգնում են ասորական հնագույն ձեռագրեր, որոնք Մատենադարանի հավաքածուի մաս են կազմում։ Իրաքցի հյուրերը իրենց հերթին պատրաստ են աջակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը։

Ակնկալվում է, որ մեկշաբաթյա ծրագիրը երկուստեք օգտակար կլինի իրաքցի և հայ մասնագետների համար։

amenpress.am

Պիտակ