Սեպտեմբեր 20, 2021 20:32 Asia/Tehran
  • Օվերչուկ. ՌԴ-ի ու ՀՀ-ի համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ

Չնայած համավարակին՝ Ռուսաստանը պահպանեց Հայաստանի առաջատար առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց և համավարակից ի վեր երկրների միջև առևտուրը կրկնապատկվել է ՝ 1,3 միլիարդ դոլարից հասնելով 2,5 միլիարդ դոլարի: Անցյալ տարի մեր շրջանառությունը նվազեց 9.5 տոկոսով, բայց արդեն այս տարվա հունվար-հուլիսին կրճատումը հաղթահարվեց: Եվ մենք նշում ենք 17.2 տոկոս աճ: Դա շատ լավ աճ է, բայց մենք չպետք է կանգ առնենք։ Համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ: Եվ ամենակարևորը`դրանք իրականացնելու ցանկություն», - ասաց Օվերչուկը՝ հավելելով, որ այսօրվա ֆորումը դրա վառ օրինակն է:

ՌԴ փոխվարչապետը հայտնեց, որ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության և ներդրումային փոխազդեցության ավելացման նպատակով սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել: Դա տնտեսական համագործակցության ծրագիր է մինչև 2025 թվականը, որում կարձանագրվեն նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հիմնական ոլորտները:

Օվերչուկի խոսքով` Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ գործընկերների հետ փոխադարձ առեւտրի աճի ամենաբարձր տեմպերը:

tert.am

Պիտակ