Սեպտեմբեր 21, 2021 09:10 Asia/Tehran
  • Փաշինյանն ընդգծել է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման անհրաժեշտությունը

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանի տրանսպորտային, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

«Դա վերջ կդնի Հայաստանի 25-ամյա շրջափակմանը»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ, որը Երևանում է՝ ռուս-հայկական համատեղ տնտեսական համաժողովի շրջանակներում:

Նշելով, որ Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Փաշինյանը հավելել է. «Դա կհանգեցնի ԵԱՏՄ-ի հետ մեր երկրի հարաբերությունների ընդլայնմանը»:

Անդրադառնալով Ռուսաստան-Հայաստան տնտեսական համաժողովի անցկացման կարևորությանը ՝ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, սա ռուս գործարարների մեծ պատվիրակության առաջին այցն է Հայաստան:

Ռուսական տնտեսական-առևտրային պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է զարգացնել երկու երկրների հարաբերությունները՝ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: