Սեպտեմբեր 21, 2021 19:30 Asia/Tehran
  • Երևանում տոնական զինվորական շքերթ է

Անկախության օրվա առիթով միջոցառումներ են անցկացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Անկախության օրվա առթիվ Երևանի փողոցներում անցկացվել է շքերթ` Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Ուժային կառույցների աշխատակիցները՝ հայկական եռագույնը ձեռքերին, զինվորական քայլերթով անցել են մայրաքաղաքի մի շարք փողոցներով։

Sputnik Արմենիայի թղթակիցը նկարահանել է ուժայինների քայլերթը Մաշտոցի պողոտայում։ Նշենք, որ այն մեկնարկել էր 14։00-ին՝ Գայի պողոտայից։

Նշենք, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում նախատեսված է միջոցառում՝ Անկախության 30-ամյակին նվիրված։ Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ։ Օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։

Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։

Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։

armeniasputnik.am