Հոկտեմբեր 14, 2021 17:02 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ներկայումս ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձեւավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը:

araratnews.am/

Պիտակ