Հոկտեմբեր 15, 2021 10:18 Asia/Tehran
  • ՊԲ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են մարտական հենակետի ուղղությամբ, կան վիրավորներ

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր երեկոյան հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։

Ըստ հայկական կողմի` միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին կեղծ տեղեկատվությունից հետո: Բաքուն մեղադրել է հայկական կողմին, սակայն Ստեփանակերտը չի հաստատել կրակոցները՝ մատնանշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական դիրքից վիճաբանության ձայներ են լսել։ ՀՀ ՄԻՊ Արմանն Թաթոյանն էլ հայտարարել էր, որԱրցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:

 armeniasputnik.am

Պիտակ