Հոկտեմբեր 15, 2021 18:20 Asia/Tehran
  • Երևանը հերքել է Ալիևի կողմից Իրանի ու Հայաստանի դեմ հնչեցված մեղադրանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է դեպի Եվրոպա թմրանյութ մաքսանենգելու հարցում Իրան-Հայաստան համագործակցության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դատարկ, անհիմն ու լարվածություն առաջացնող հայտարարությունները:

Ուրբաթ օրը Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովին տեսակապի ձևաչափով հնչեցված Ալիևի այն հայտարաությունները որտեղ վերջինս հայտարարել էր, որ համագործակցելով Թեհրանի հետ Երևանը իրանի հետ ընդհանուր և իր հսկողության տակ գտնված սահմաններն օգտագործել է թմրանյութերի մաքսանենգման համար: 

Փաշինյանն ասել է.«Հայաստանը Իրանի իրավապահ մարմինների հետ ծավալուն ու արդյունավետ համագործակցություն է իրականացնում թմրանյութերի մաքսանենգման դեմ, այնպես որ կարող ենք ներկայացնել տվյալներ որոնք հստակ կերպով ցույց են տալիս մաքսանենգման դեպքերի բացահայտման ու չեզոքացման ու նաև բացահայտված ու բռնագրավված թմրանյութերի քանակը»:

Չնայած այն բանին որ Թեհրանն ու Բաքուն ավանդական բարեկամական հարաբերություններ ունեն վերջին օրերի ընթացքում որդեգրելով առավլատենչ ու լարվածություն հրահրող ու բարիդրադիականությանը հակառակ դիրքորոշումները Ադրբեջանի նախագահը հոխորտանքներ ու մեղադրանքներ է հնչեցնում Թերհանի դեմ, ինչի համար խիստ նկատողություն է ստացել ԻԻՀ-ի պաշտոնատարների կողմից:

Պիտակ