Հոկտեմբեր 16, 2021 18:22 Asia/Tehran
  • Հայաստանը Հաագայում բողոք է ներկայացրել Ադրբեջանի դեմ

Հայաստանը դիմել է Հաագայի միջազգային դատարան, նշելով, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունէ վարում և դատարանին կոչ է արել կանխել բռնության և ատելության տարածումը:

«Ալ-Ջազիրա» կայքի հաղորդման համաձայն, Հայաստանի պնդումները, որոնք Ադրբեջանը հերքել է, ներառված են անցած ամիս ՄԱԿ-ի գերագույն դատարան ներկայացված հայցում, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան:

Հարկէ  նշել, որ երկու երկրներն էլ ստորագրել են կոնվենցիան: Հինգշաբթի օրվա նիստում չի լսվել նախնբական գործը  և դատարանն անդրադարձել է  այս  խախտումները կանխելու համար շտապ  միջոցառումներ ձեռնարկելու Հայաստանի խնդրանքին: 

Նախկին խորհրդային միության երկու հանրապետությունները, որոնք անցյալ տարի վեց շաբաթ պայքարեցին Ադրբեջանից անջատված տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղի համար, առանձին գործեր են ներկայացրել միջազգային դատարան: