Հոկտեմբեր 17, 2021 17:46 Asia/Tehran
  • Իրավապահներն ընտրությունների օրը ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ

Իրավապահներն Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ են ներխուժել հենց ընտրությունների օրը:

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը տեղեկացրեց, որ իրավապահներն, ամենայն հավանակնությամբ,  խուզարկություններ են անում շտաբում:

Գորիսի փոխքաղաքապետ  Մենուա Հովսեփյանն էլ դատապարտեց իշխանությունների կոսղմից այս գործողությունները եւ ասաց, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար է այս ամենը արվում:

Նշենք, որ շտաբի շենքում իրավապահները մեկուսացրել են Առուշ Առուշանյանի հայրիկին` Գագիկ Առուշանյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին:

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
news.am

Պիտակ