Հոկտեմբեր 18, 2021 08:32 Asia/Tehran
  • Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Փաշինյանի կուսակցությունը

Տաթև և Տեղ համայնքներում ՏԻՄ ընտրությունների հաշվարկներն ավարտվել են, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Տաթևում հաշվարկն ավարտվեց։ Առաջատարը 1281 ձայնով ՔՊ-ն է։ Շնորհակալ ենք վստահ ենք վստահության համար տաթևցիներ ջան, սյունեցիներ ջան»,-գրել է Ալեքսանյանը և հրապարակել իրենց թեկնածուի՝Արթուր Մաթևոսյանի լուսանկարը։

Նա նաև տեղեկացրել է, որ Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է ՔՊ—ն։

Նա շնորհակալություն է հայտնել վստահության համար և հրապարակել նաև Դավիթ Ղուլունցի լուսանկարը։

Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։

Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:

Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: