Հոկտեմբեր 20, 2021 16:46 Asia/Tehran
  • Իրանի և Հնդկաստանի առաջարկները Հայաստանին ուժի մեջ են

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 20-21-ը կայցելի Մոսկվա ՝ մասնակցելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի նիստին ՝ «տարածաշրջանում տրանսպորտային ուղիների արգելափակման հարցը քննարկելու համար»:

Վերջերս 5 հայ ռազմագերիների վերադարձի կապակցությամբ Բաքվում հայտարարել են, որ սա «արձագանք է Հայաստանի դրական ազդանշաններին»: Արդյոք հաղորդակցությունների շուրջ բանակցությունները վերսկսելու Երևանի համաձայնությունը համարել են «դրական ազդանշան»: Մոսկվան ու Բաքուն շտապում են այս հարցում, քանի որ տարածաշրջանային իրավիճակը դինամիկ փոխվում է:

«Երկաթուղու մասով կա նախնական պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների իրավական շրջանակներում: Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների խնդիրները», ասել է Մհեր Գրիգորյանը Մոսկվա մեկնելուց առաջ:

Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների առցանց հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ըստ  Երևանի տեսլականի ՝ «Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի հետ, ինչպես նաև երկաթուղային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ կապ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով»:

Իրանի և Հնդկաստանի առաջարկները ուժի մեջ են: «Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնագիր», ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Սա երկկողմ հայ-իրանական փաստաթուղթ է:

lragir.am

Պիտակ