Հոկտեմբեր 21, 2021 16:23 Asia/Tehran
  • Ավարտվել է ՀԱԷԿ-ի ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը

Հոկտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է:

 

Սա ամենաերկար և ամենակարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչեւ 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

Այս տարին Հայկական ատոմակայանի համար հարուստ է կարևոր իրադարձություններով և հոբելյաններով՝ 55 տարի առաջ կայացվեց կայանը կառուցելու որոշումը, իսկ 10 տարի անց ատոմակայանը միացավ Հայաստանի էներգահամակարգին։

ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում: «Ռոսատոմը՝ որպես գլոբալ առաջնորդ, հասկանում է Հայաստանի համար ատոմային գեներացիայի կարեւորությունը։

/hy.armradio.am

Պիտակ