Հոկտեմբեր 21, 2021 16:45 Asia/Tehran
  • Անհայտ օրակարգի հայտնի կետերը․ ի՞նչ են Մոսկվայում քննարկելու փոխվարչապետերը

Ապաշրջափակում՝ ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում, սահմանազատում՝ երկու երկրների կողմից ստորագրված և փոխընդունելի փաստաթղթերի հիման վրա։ Առանցքային հարցադրումն այն է, թե արդյոք գոյություն ունեն փաստաթղթեր, որոնց տակ Հայաստանի և Ադրբեջանի ստորագրություններն են։

Քարտեզագիր Շահեն Շահինյան․ «Սահմանների վերաբերյալ նման փաստաթղթեր առկա չեն, առկա է 1994թ-ի զինադադարի պայմանագիրը, դրանից հետո՝ մինչև 2020թ-ի նոյեմբեր, նման փաստաթղթեր չեն եղել։ Այսինքն՝ սահմանների վերաբերյալ երկկողմ, եռակողմ  կամ այլ երկրի միջնորդությամբ կնքված պայմանագրեր առկա չեն։ Դա պայմանավորված է դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»։

Ինչ վերաբերում է խորհրդային քարտեզներին, ապա դրանցում էլ , ըստ զրուցակցիս,  ժամանակագրական տարբեր խնդիրներ կան․ կան խորհրդային տարբեր քարտեզներ՝ տարբեր տարիների և տարբեր սահմաններով։

Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին վերաբերյալ Հայաստանի փոխվարչապետը հայտարարել էր, որ ուսումնասիրվում է սահմաններին վերաբերող իրավական ամբողջ բազան, որտեղ, ըստ Մհեր Գրիգորյանի,   կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ ինչ-որ փաստաթղթի միանալու իրողությունը։

Գրիգորյանը նաև նշել էր, որերկաթգծի խնդիրը պարզ է․ կա համաձայնություն, որ  վերականգնելու են Խորհրդային միության ժամանակ գործող տարբերակները։ Սակայն ուղղությունների վերջնական հստակեցում չկա, քննարկում են բոլոր հնարավոր տարբերակները։

armradio.am

Պիտակ