Հոկտեմբեր 21, 2021 19:15 Asia/Tehran
  • Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների անցակետի շինարարությունն, ըստ ամենայնի, ավարտվել է

Այս պահին Որոտանից Գորիս եմ գալիս և տեսնում եմ, որ ճանապարհի աջ թևում, որտեղ ադրբեջանցիներն անցակետ են կառուցել, իրանական բեռնատարների շատ մեծ կուտակում կա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը՝ հավելելով, որ անցակետի շինարարությունը, ըստ ամենայնի, արդեն ավարտվել է։

«Ճանապարհի ձախ թևում՝ նախկինում ինձ պատկանող տարածքում, շարունակվում է բենզալցակայանի շինարարությունը»,- ասաց նա։Կարո Քոչարյանը միաժամանակ հավելեց, որ այսօր շուրջ 50 րոպե սպասել է հայկական մեքենաների շարասյան կազմավորվելուն, ինչից հետո միայն հնարավոր է եղել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ անցնլ ադրբեջանցիների վերահսկողությա տակ հայտնված տարածքով։

aysor.am

Պիտակ