Հոկտեմբեր 22, 2021 15:39 Asia/Tehran
  • «Գեոպրոմայնինգը» հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին. Գործազուրկ կդառնա 1400 մարդ

Սյունիքում գործազրկության նոր ալիք է հասունանում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփականատերերը հայտարարել են 1400 մարդ կրճատելու մտադրության մասին։

Մինչ դատական կարգով վիճարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ Արմենիային» օտարելու գործարքը՝ վերջինս արդեն իսկ ձեռնամուխ է եղել կոմբինատի վերակազմավորմանը։

Նկատենք, որ սույն կոմբինատը մեծ դերակատարում ունի Սյունիքում աշխատատեղերի ապահովման գործում և աշխատատեղերի կրճատումը ոչ միայն մեծ հարված կլինի, այլ նաև կնպաստի զանգվածային արտագաղթին։

«Փաստինֆո»-ն փորձում է կրճատումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությունից։

aysor.am

Պիտակ