Հոկտեմբեր 22, 2021 17:00 Asia/Tehran
  • Իրանից Հայաստան է ժամանել  երկու գործարար պատվիրակություն

Հայաստանում Իրանի դեսպանատան առևտրի խորհրդականը հայտարարել է, որ Իրանից Հայաստան է ժամանել երկու գործարար պատվիրակություն: Նա նշել է. «Այցի ընթացքում պատվիրակություններն ուսումնասիրել են երկու երկրների միջև արտահանման ներուժն ու առևտրային համագործակցության խոչընդոտները»:

Ըստ Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ուրբաթ օրվա հաղորդման՝ Աքբար Գոդարին հայտարարել է. «Այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Երևանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ: Հանդիպման քննարկվել են աշխարհաքաղաքական միրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև համատեղ արտադրությանը վերաբերող հարցեր»:

Նա հավելել է. «Իրան-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը, իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման անհրաժեշտությունը՝  արտահանման և առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացմամբ»:

Գոդարին նշել է. «Հանդիպման ժամանակ, իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այս հարցը քննարկել կորոնավիորսւային սահմանափակումների վերացումից հետո»:

Նա նշել է. «Թեհրանում կայանալիք հագուստի ցուցահանդեսի ժամանակ, իրանցի գործարարների խնդրանքը կբավարարվի, և քննարկումներ կանցկացվեն հյաջորդ ցուցահանդեսի վերաբվերյալ»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio