Հոկտեմբեր 22, 2021 18:11 Asia/Tehran
  • Իրանի հետ  Հայաստանի սահմանին տեղակայված անցակետը պետք է վերանորոգվի

Իրանի և Հայաստանի պաշտոնյաներն ընդգծել են Իրանի հետ Հայաստանի սահմանին տեղակայված անցակետը վերանորոգելու անհրաժեշտությունը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, միջազգային մաքսային համաժողովի շրջանակներում, Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և ԻԻՀ մաքսային կազմակերպության նախագահ Մեհդի Միրաշարֆին: Երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են Հայաստանում Մեղրիի սահմանային անցակետի վերանորոգման և արդիականացման կարևորությունը  և Նորդուզ-Մողարի սահմանին երթևեկության  բարելավման անհրաժեշտությունը: 

Այդ նպատակով Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը անցյալ տարի պայմանագիր է ստորագրել վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ: