Հոկտեմբեր 25, 2021 10:13 Asia/Tehran
  • 2022-ին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 720 մլն ԱՄՆ դոլար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլ առ քայլ մեծացնելու են զինվորական ծառայության գրավչությունը:

2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով։ Բյուջե-2022-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն։ Փաշինյանը նշեց` խնդիր է դրվել այդ գործառույթն ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով` հեռանկարում ունենալով ՀՀ սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։

armeniasputnik.am

Պիտակ