Հոկտեմբեր 26, 2021 18:08 Asia/Tehran
  • Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբանների միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված միջնորդությունները։

«Դատական ակտը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- հայտարարեց դատավորը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փաստաբանները բացարկի միջնորդություն են ներկայացրել Դանիբեկյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս գործով առանձնապես խոշոր չափերի կաշառքի մեղադրանք է ներկայացվել, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման:

https://armeniasputnik.am/