Նոյեմբեր 22, 2021 21:33 Asia/Tehran
  • Իրանում հայ զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ

Նոյեմբերի 20-ից 25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

 ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։

Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ՝ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների:

Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։

 

Պիտակ