Նոյեմբեր 25, 2021 18:26 Asia/Tehran
  • Փաշինյանը պաշտոնանկ կանի Արտակ Դավթյանին, նոր ԳՇ պետ կնշանակվի Կամո Քոչունցը. «Սպուտնիկ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել հեռացնել զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Հայաստանը», Դավթյանի հնարավոր պաշտոնանկության պատճառներից մեկը կապված է անպիտան զինամթերք գնելու պատճառով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակներում կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Ըստ լրատվամիջոցի, Դավթյանի փոխարեն ԳՇ պետ կնշանակվի նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը, սակայն, ըստ ամենայնի, բանակում շատ ոգևորված չեն այս որոշմամբ։

24news.am

Պիտակ