Նոյեմբեր 27, 2021 17:02 Asia/Tehran

Իրանի մշակույթին նվիրված ցուցադրության բացում Մաշտոցյան Մատենադարանում:

 

Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ  Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության  բացումը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են  Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի նկարազարդ ձեռագրեր, հրովարտակներ, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Իրանի Նասեր  Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ Իրանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիր Անթուան Սևրուգինի գործերը։ Առաջին անգամ ցուցադրվել են արվեստաբան, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գործվածքներ և տարազ։

Պիտակ