Նոյեմբեր 29, 2021 10:28 Asia/Tehran
  • Ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ

Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական եւ ադրբեջանական միացյալ հարձակումների, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց մի կացություն, որը ցնցեց ամբողջ հայ աշխարհը:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:

«Բնական է, որ այդ կացության մեջ մենք անմիջապես հավաքվեցինք եւ քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում եւ հետո ինչ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր եւ թափը չկասեցվեց:

Երբ խոսում ենք Հայ Դատի մասին, նկատի ունենք 4 ոլորտներ. Առաջինը հանուն հայրենիքի, այդ թվում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված լոգգինգի աշխատանքներն են, երկրորդը դասական Հայ դատի ոլորտն է՝ Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության թղթածրարն է: Երրորդը հայերի իրավունքների պաշտպանությունն է հայկական հողերի վրա, թե Սփյուռքում: Եվ չորրորդը հայ երիտասարդության քաղաքականացվածության խնդիրն է»,-ասաց նա:

Խորհրդաժողովին ուղղված տեսաուղերձով ողջույնի խոսք էր հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա մասնավորապես, ողջունեց խորհրդաժողովի անդամներին, նշելով. «Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակրները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր  ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակա սգալով իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում: Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները եւ տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն: Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր  ժողովուրդների կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»:

News.am

 

Պիտակ