Նոյեմբեր 29, 2021 16:27 Asia/Tehran
  • Ժան-Քրիստոֆ Բյուսոն․ Սյունիքը Հայաստան է. Էրդողանը՝ պատերազմի հրձիգ

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:

«Էրդողանի նոր տագնապալի իմպերիալիստական ելույթը Աշխաբադում, որի ժամանակ նա կոչ էր անում թյուրքալեզու երկրներին լիովին աջակցել Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջի հարցում։ Սյունիքը Հայաստան է, իսկ Էրդողանը՝ պատերազմի հրձիգ»,-գրել է Բյուսոնը։

news.am

Պիտակ