Նոյեմբեր 29, 2021 16:45 Asia/Tehran
  • ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը կարող է կայանալ Երևանում

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է քննարկել Երևանում ՀԱՊԿ Մշտական խորհրդի հաջորդ նիստի անցկացման հնարավորությունը:

Այս մասին Վոլոդինը հայտարարել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) առցանց նիստում։

«Հաշվի առնելով, որ Հայաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում, կարելի էր նիստն անցկացնել Երևանում։ Եկեք մշակենք Երևանում խորհրդի նիստ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Վոլոդինը։

Հիշեցնենք, որ այսօր Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ։ Նիստում, որպես նախագահող երկրի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունն առաջարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Քվեարկության արդյունքներով Վոլոդինն այդ պաշտոնում ընտրվել է 3 տարի ժամկետով:

armeniasputnik.am

 

Պիտակ