Նոյեմբեր 30, 2021 11:02 Asia/Tehran
  • Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 398 դեպք. մահացել է 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338 հազար 518 դեպք, որից 317 հազար 175-ը`առողջացած, 7567-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 330 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 6462 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք, առողջացել է 977 քաղաքացի, արձանագրվել է մահվան 32 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 366 հազար 680-ի:

https://armenpress.am/arm/news/1069443.html

Պիտակ