Նոյեմբեր 30, 2021 11:46 Asia/Tehran
  • Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ

Ադրբեջանի զինված ուժերը լքել են Իշխանասար լեռան հատվածը, որի մոտ նոյեմբերի 16-ին մարտեր էին ընթացել հայ զինծառայողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից, Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։

«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան», ասաց Պետրոսյանը։

Թե որքան են ադրբեջանցիները հեռացել՝ Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։

Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։

Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

https://armeniasputnik.am/20211130/adrbejany-het-e-qashel-zorqern-ishkhanasaric-gjughapet-35874463.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am

Պիտակ