Նոյեմբեր 30, 2021 19:21 Asia/Tehran
  • Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։

Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանքներ:

«Նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ միասին, արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»,- հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը:

armenpress.am

Պիտակ