Դեկտեմբեր 01, 2021 12:02 Asia/Tehran
  • Նախօրեին Հայաստանում կատարվել է COVID-19–ի 7279 թեստ, հաստատվել է 502 նոր դեպք, 590 մարդ առողջացել է, 43 մարդ մահացել է.ԱՆ

Հայաստանում դեկտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, կատարվել է 7279 թեստավորում, առողջացել է 590 մարդ, 43 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է: 

Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում:

 

http://arka.am