Դեկտեմբեր 02, 2021 17:18 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանը անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանումը

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստաննի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարի շրջանակներում անցկացվող «Առանցքային ներդրումային նախագծերը՝ ԵԱՏՄ-ում տնտեսական աճի համակարգային շարժիչ ուժեր» խորագրով լիագումար նիստին:

Նիստին մասնակցում էին նաև ՌԴ վարչապետը, ԱՊՀ մասնակից մի շարք երկրների փոխվարչապետեր և պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում խոսել է ԵԱՏՄ երկրների միջև արևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանման անհրաժեշտության մասին, կապիտալի շուկաների և բորսային տարածքի հասանելիության և դրա արդյունքում բացվող հեռանկարների մասին։

aysor.am/am/news

Պիտակ