Դեկտեմբեր 02, 2021 23:34 Asia/Tehran
  • Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին. Հաջիև

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը հարց է, որը բխում է հենց Հայաստանի շահերից:  Իր կողմից Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը:

Վերջինս հավելել է, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպման արդյուքները: «Վերջնական հայտարարության մեջ նշված կարծիքներն ու քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ դրական դինամիկա կա մեր նպատակների իրագործման հարցում: Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է ամբողջովին գիտակցի տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունը»,- հավելել է գործիչը:

tert.am