Դեկտեմբեր 03, 2021 18:03 Asia/Tehran
  •  Լեռնային Ղարաբաղի  Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը, որն այսօր էր գերեվարվել ադրբեջանական զինծառայողների կողմից, սպանվել է։ Այս տեղեկությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ին հայտնեց ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ քաղաքացու մարմինը հակառակորդը չի փոխանցել հայկական կողմին։

Ստեփանյանն ասաց նաև, որ իրենց դեռ անհայտ է, թե ինչպես է սպանվել Ճարտարի բնակիչը։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին գերեվարվել էր իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել էր։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։

Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Լուրեր Հայաստանից - NEWS.a

Պիտակ