Դեկտեմբեր 03, 2021 18:08 Asia/Tehran
  • Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցի տղամարդուն

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել  Արցախի քաղաքացուն։ Տեղեկությունը հայտնում է  ԼՂ-ի Ազգային  անվտանգության ծառայությունը։

«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԼՂ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ,  ԼՂ-ի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

ԼՂ-ի իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին:

armeniasputnik.am

Պիտակ