Դեկտեմբեր 04, 2021 19:26 Asia/Tehran
  • Ադրբեջանը ՌԴ միջնորդությամբ Հայաստանին է հանձնել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 զինծառայողներին, որոնց դիմաց ստացել է ականապատ դաշտերի քարտեզներ

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի, հայտնում է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը։

«Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, հայկական կողմին է հանձնել 10 հայազգի զինծառայողների։ Այդ անձինք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Քելբաջարում», - ասվում է ՊԱԾ հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Միաժամանակ բանակցությունների արդյունքում հայկական կողմը ադրբեջանական կողմին է տրամադրել Ադրբեջանի ազատագրված տարածքների ականապատ դաշտերի քարտեզները։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ ՊՆ-ին միջնորդական առաքելության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

aysor.am