Հունվար 14, 2022 17:34 Asia/Tehran
  • ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները

Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», - ասել է նա:

Լավրովը հավելել է, որ արդյունավետ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջնահերթ կարգով:

https://armenpress.am/arm/news/1072981.html