Հունվար 20, 2022 12:32 Asia/Tehran
  • Հայաստան. Թուրքիայից Ադրբեջան ցամաքային միջանցքի կառուցումն անընդունելի է

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Թուրքիայի առաջարկը՝ դեպի Ադրբեջանի Հանրապետություն ցամաքային անցում կառուցելու վերաբերյալ, բացարձակապես անընդունելի է Երեւանի համար։

Ֆարս գործակալության հաղորդմամբ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի հարցազրույցում ասել է, որ Թուրքիայից Ադրբեջան ցամաքային միջանցք կառուցելու Թուրքիայի առաջարկը կարմիր գիծ է Երեւանի համար։

Արմէն Գրիգորեան շեշտեց, որ Թուրքիայի հետ բանակցութիւնների ընթացքում դեպի Ադրբեջան ցամաքային միջանցքի մասին որեւէ հիշատակություն չի արվել։

Անցած շաբաթ Մոսկվայում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիան առաջարկել էր Հայաստանի տարածքից ցամաքային միջանցք կառուցել դեպի Ադրբեջան։ Բանակցությունները անցկացվել են անցյալ ուրբաթ Ռուսաստանի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները երկու կողմերի միջև երեք տասնամյակ սառը հարաբերություններից և արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամից հետո։

Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ երկու կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով լիովին կարգավորել հարաբերությունները։

 

Պիտակ