Հունվար 22, 2022 10:52 Asia/Tehran
  • Հայաստանը նպատակ ունի կառուցել ԱԹՍ-ներ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Բաքվի կողմից թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումից հետո, Հայաստանը սկսել է աշխատել ԱԹՍ-ների կառուցման ուղղությամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ հայկական արտադրության ԱԹՍ-ներ ստեղծելու աշխատանքները վաղուց են ընթանում:

«Իմ աշխատած ժամանակահատվածում արդեն վերջնական փուլին ենք մոտենում: Տարբեր ընկերություններ կան, որոնք ունեն հաջողություններ, արդեն պատրաստի էլ ունեն: Փորձարկումների ընթացքում են, և կան, որ արդեն փորձակումներ են անցել: Խոսքը երկու տեսակի ԱԹՍ-ների մասին է,  բայց ավելի շատ հակված ենք ունենալ ռազմական իրավիճակներում կիրառվող բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ կամիկաձեներ: Տարբեր լուծումներ կան, այդ լուծումներն առաջարկողներն էլ ամեն անգամ մեկ բան են մտցնում իրենց ստեղծած արդյունքի մեջ: Մենք խնդիրը շատ հստակ ենք դրել՝ պատրաստ ենք իրենց արտադրանքը ՊՆ-ի կարիքների համար գնել: Մինչ այդ էլ կառավարությունը, մասնավորապես՝ մեր նախարարությունը, իրենց մեծ աջակցություն է ցույց տվել, որպեսզի կարողանան իրենց արտադրությունը ներկայացնեն կամ իրենց արտադրությունը տան»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Պիտակ