Երեւանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել
Հունվար 22, 2022 17:43 Asia/Tehran
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։
Էրեբունու ոստիկաններն ու պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։