Հունվար 24, 2022 11:07 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ հերթական նիստի սկզբում, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է  ներկայացրել:  «ԱԺ  կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո  մեկ շաբաթվա ընթացքում  համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,  ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Եթե  հետ չի վերցնում  հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա  լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է  ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

https://news.am/arm/news/683449.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ