Հունվար 24, 2022 21:06 Asia/Tehran
  • ՀՀ-ն երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել, իսկ Ցեղասպանության ճանաչման լոկոմոտիվը միշտ Սփյուռքն է եղել․ Փաշինյան

ՀՀ-ն Հայ Դատի քաղաքականություն երբեք չի վարել, երբե՛ք։

Այս մասին ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ որ Հայաստանը հրաժարվի Հայ Դատից եւ սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմանները, եւ պատրաստ է արդյոք Հայատանը ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու Կարսի պայմանագրով հաստատված սահմանները։

«Հարցեր կան, որոնք շատ տարօրինակ են՝ ՀՀ-ն Հայ Դատի քաղաքականություն երբեք չի վարել, երբե՛ք։ Ավելին, 2005թ․ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, որին, ըստ էության, հղում է արել նաեւ Սերժ Սարգսյանը։ Հայաստանը երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել՝ չեք գտնի ՀՀ որեւէ ղեկավարի ու կառավարության, որ կասկածի տակ դնի հայ-թուրքական սահմանը։

Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ մեր մոտեցումը կառավարության ծրագրում է արտահայտված։ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, պետք է խոստովանել, միշտ էլ եղել են Սփյուռքի կազմակերպությունները»,- նշեց Փաշինյանը։

news.am

Պիտակ