Հունվար 25, 2022 16:34 Asia/Tehran
  • Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի և իր նահանգների միջև

Անկարան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի և իր նահանգների միջև եւ ընդլայնել առեւտրային կապերը Երեւանի հետ, երեքշաբթի գրում է «Hüriyyet» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին։

«Որպես առաջին քայլ որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այնուհետեւ օրակարգում կդրվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար։ Միեւնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսին են կամուրջը եւ շենքերը Կարսի մոտ, որին հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առեւտրային կապերը»,- գրում է թերթը։

Ավելի վաղ քաղավիացիայի թուրքական վարչությունը տեղեկացրել էր, որ Թուրքիան եւ Հայաստանը կբացեն ավիահաղորդակցությունը փետրվարի 2-ից, չվերթները կիրականացվեն շաբաթը երեք անգամ։

news.am

Պիտակ