Հունվար 25, 2022 19:48 Asia/Tehran
  • Դիտարկում ենք իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունը. Ավանեսյան

Դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է:

 Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

«Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է Ավանեսյանը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում COVID-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրերին, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:

 

Պիտակ