Հունվար 26, 2022 16:43 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում:

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում», - ասել է պատգամավորը։

aysor.am

Պիտակ