Հայաստանի պաշտոնաթող նախագահը դատական պատասխանատվության կենթարկվի
Հայաստանի դատախազությունն հրաժարական տված նախագահի երկքաղաքացի լինելու հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ Հայաստանի դատախազության` հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թ. ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:
«Հետք» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ ՀՀ նախագահն ուներ Կարիբյան կղզիներում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում:
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը: