Հունվար 27, 2022 17:00 Asia/Tehran
  • Ըստ պատգամավորի՝ առանց հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկի իրականացման սահմանազատումն և սահմանագծումն անհնարին կլինի

Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկը ամենևին նախապայման չէ և առանց դրա իրականացման ուղղակի հնարավոր չի լինի մեկնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց:

այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին` եթե Հայաստանի առաջարկը Ադրբեջանին չի ընդունվում, որն է լինելու հաջորդ քայլը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ընդգծեց` զորքերի հայելային հետքաշումը նվազագույն պայմանն է, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի մեկնարկել  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

« Սա է եղել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Մեր ընկալումը այն է, որ ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը և ,կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Որևէ պարագայում այս առաջարկությունից Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվում: Կարծում ենք` առաջին քայլ որպես նախադրյալ նմանատիպ գործընթաց սկսելու, հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»,- եզրափակեց Աղաջանյանը:

armenpress.am/

Պիտակ