Հունվար 28, 2022 11:39 Asia/Tehran
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի  Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մարտ ամսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կայցելի այդ երկիր:

Reuters-ի փոխանցմամբ՝ այս այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ երկու երկրները տասնամյակների թշնամությունից հետո փորձում են նորմալ երկկողմ հարաբերություններ հաստատել։

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է արձագանքել մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ​​հանդիպմանը մասնակցելու Թուրքիայի հրավերին։

1990-ականներից սկսած Թուրքիան ու Հայաստանը տարաձայնություններ ունեն տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝  Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում 1,5 միլիոն հայերի կոտորածը: Երկու երկրների հարաբերությունները մշտապես լարված են եղել:

Թուրք-հայկական հարաբերություններն ավելի սրվեցին Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Բաքվին Անկարայի աջակցության պատճառով: Սակայն այս ամսվա սկզբին Երևանն ու Անկարան հայտարարեցին, որ սկսելու են երկու երկրների ներկայացուցիչների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների առաջին փուլը:

Պիտակ